Հանգիստ թողեք Սուքիասյանին
Այսօր լրատվական մի շարք կայքերում գրվեց այն մասին, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետի ամենալավ թեկնածուն է:

Խաչատուր Սուքիասյան Ալբերտի (ծնվ. 1961, սեպտեմբերի 15, Երևան), տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է։

- 1996 թ. – ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։ Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Քաղաքական գործունեությունը՝
1999 թ. – Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007 թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

- 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ 2009 թ. – հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

Խաչատուր Սուքիասյանը գուցե շատ հայրենասեր մարդ է և իր չափով հնարավոր ամեն բան անում է Հայաստանի զարգազման համար, սակայն երկրին պիտանի լինեու համար, պարտադիր չէ զբաղեցնել քաղաքական պաշտոն և այն էլ պետության գործադիր մարմնում:

Ինքս շատ եմ հարգում Խաչատուր Սուքիասյանի մարդ տեսակը, բայց պետք է բացառել՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակելը, և ահա թե ինչու…

Շարունակությունը՝ այստեղ
