"Հանգուցյալը գետնին հո չի՞ մնալու". Հ. Ավետիսյան.VIDEO
Գյումրու առաջին և երկրորդ գերեզմանատներում հուղարկավորությունների համար նոր հողատարածքներ չեն տրամադրվում: Հանգուցյալների աճյուններն հիմնականում ամփոփվում են Շիրակ գերեզմանատանը: Այստեղ, սակայն պարսպին կից կամ մուտքերի մոտ ազատ տարածքներ արդեն չկան, ուստի նոր հողհատկացումները կատարվում են բլրակի վերին հատվածներում: Սա, ըստ հանգուցյալների հարազատների մեծ դժվարություններ է ստեղծում ինչպես թաղման, այնպես էլ գերեզմանոցներում հետագա աշխատանքների իրականացման ընթացքում: