Հանքավանում 3 մարդու սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է. հայտնի է նաեւ պատճառը
Հանքավանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում արդեն ոստիկանությունում է:NEWS.am-ի տեղեկություններով նա 26-ամյա Հայրապետ Սեփոյանն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի պատճառով է եղել, որը ողբերգական հանգուցալուծում է ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար: