Հանրապետության տեղամասերում 10 ընտրախախտում է գրանցվել
Այսօր ժամը 09:05-ից 09:08-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է 10 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը:
Աղբյուրը փոխանցում է, որ արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության (5 դեպք), քվեարկության սենյակի սխալ կահավորման (2 դեպք), տեխնիկական սարքի հետ կապված խնդիրների (1 դեպք), դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների հետ:
Վերոնշյալ խախտումները տեղի են ունեցել 9/44 Կենտրոն, 30/46 Լեռնուտի, 9/12 Կենտրոն, 9/52 Կենտրոն, 17/71 Վարդաղբյուր, 19/17 Գավառ, 14/11 Էջմիածին, 9/49 Կենտրոն, 9/51 Կենտրոն ընտրատարածքներում:



