Հանրապետությունում ավելացել են կարտոֆիլի ցանքերը, արտադրության և արտահանման ծավալները
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք՝ նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց, տեղեկացնում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Օպերատիվ տվյալներով, հանրապետությունում արտադրվել է 665. 000 տոննա կարտոֆիլ, նախորդ ողջ տարվա 660 500 տոննայի դիմաց:
Հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9048 տոննայի դիմաց:
