Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, Գեղարքունիքի մարզ կատարաշ աշխատանքային այցի ընթացքում, ներկայացվել են հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները: Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար:
- Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար, - ընդգծել է Ռոստոմյանը:
Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:
