Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը. Անդրեասյան
«Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
՛՛Ընդ որում, նախատեսել ենք, որ մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն առանձին մանկավարժները, որ հետաքրքրված են, կարող են դպրոցի հետ համագործակցությամբ դիմել և էլեկտրոնային դասավանդել։
Նախատեսել ենք, որ պայմանագիրը պետք է լինի առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ, որպեսզի երկուստեք պարզ լինի աշխատանքների կազմակերպման ժամկետը։ Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3731/about Սա, հիշեցնեմ, ժամանակավոր միջոց է, որի ընթացքում դպրոցը շարունակելու է հիմնական ուսուցիչ ներգրավելու համար մրցույթի հայտարարություն տալը։ Այդ ընթացքում երեխաները ունենում են դասերը բաց չթողնելու հնարավորություն։ Ծրագիրը փորձնական կարգով իրականացվում է արդեն այս սեպտեմբերից տարբեր մարզերի տասնյակ դպրոցների համար՛՛,-նշել է նա։