Հանրային քննարկում գյուղատնտեսության ռազմավարության վերաբերյալ
Մարտի 30-ին ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել էին հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին: Քննարկումը կազմակեպվել էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:
