Հանրությանը հայտնի «Գազի Կոլյան» ինքնասպան է եղել
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել:
Կայքի տեղեկություններով՝ որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել: Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում