Հանրությունը սիրում է էմոցիոնալ, հայհոյախռն ելույթներ
Նկատե՞լ եք, որ հանրության գերակշռող մասին դուր են գալիս պարզունակ, էժանագին, հեշտամարս, հեշտագին ֆիլմերը, երաժշտությունը և միջոցառումները…Երբ նեղություն չես քաշում մտածել, խորհել, լուրջ և խորը ապրումներ ունենալ…
Հեշտ, պարզ, պարզունակ, պարզագույն, «կրոլիկային»…
Նրան տուր էժանագին, ծիծաղեցնող սիտքոմներ, տափակ հումորներ, հնդկական սերիալներ, պարզունակ խաչբառներ, արմենչիկաթաթուլատիպ երգեր, համացանցային էշություններ, հնարավորություն սեփական լուսանկարներով հիանալու, ու նա կընկնի ռելաքսի, նիրվանայի մեջ: Կամ էլ «գժված» կնայի չակնորիսային, կոմանդոսատիպ, դիակալեցուն ֆիլմեր, որ պատկերացնի իրեն ևս այդ իրավիճակներում ու իրեն «տղամարդ» զգա, պայքարիստ, «արդարության մարտիկ»:
Բնականաբար մեր քաղաքական դաշտն էլ արագ հարմարվեց դրան…
Հանրությունը սիրում է էմոցիոնալ, հայհոյախռն ելույթներ, ճղճղան շոուներ կամ ծռված ավտոմատավորներ, «արդարության» ծռամարտիկներ՝ կատաղած, էքսցենտրիկ…Եվ քաղաքական դաշտի համքարություններն արագ վերակառուցվում և հարմարվում են «շուկայի» առաջարկի և պահանջարկի կանոններին:
Այստեղից էլ «Զարուհի փրոդաքշն» և այլ նմանատիպ ընկերությունների արտադրանքը՝ ճղճղոց, մակերեսային պայքարի իրավիճակներ, պարզ և ոչ խորքային, լուրջ հարցադրումներ, կոկորդ կռծելու, կյանքն ուտելու, դժոխքային տեսարաններ…Կամ էլ որոշների նման, որոնք իրականում փիսիկ են, բայց իրենց կատաղած շան տեղ են դնում և սկսում ընդդիմադիր խաղալ… Իսկ իշխող մեծամասնությունն էլ իրեն արդեն վարժեցնողի դերում է զգում և մտրակը ոնց ուզում, որ մասին ուզում խփում է…
Մի խոսքով գժական, դզող իրավիճակ՝ խիստ հայկական…
Հ.Գ. Հա՛, մի խաչ եմ նկարել, խզբզոցներ, հոգեբան չկա՞ կարծիք հայտնի…Հը՞…Կարող է՞ 2018 թվականին վարչապետ դառնամ…