Հանուն սուրբ գործի...
ԱՍԵԿՈՍԵ
Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների մոտալուտ մեկնարկի շրջանը,մասնավորապես Արարատի մարզում, բառիս բուն իմաստով փորձում են բացել այն խորհրդարանականներն օլիգարխիկ այն հատվածը, ովքեր ամուր թելերով միշտ կապված են իրար։ Իսկ այդ հարաբերությունները էլ ավելի ամրացնելու եւ դրան նույնիսկ նոր լիցքեր փոխանցելու ակնկալիքով էլ, «թաղի դեպուտատները» խորասուզվել են «օրինաստեղծ» գործունեության մեջ։
Այս օրերին, այդ սուրբ գործին հատկապես պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ իշխանական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ԲՀԿ-ի հովանու ներքո պատգամավոր դարձած Տիգրան Ստեփանյանը, ով ըստ շրջանառվող լուրերի, ամեն կերպ փորձելու է իր համեստ հնարավորությունները օգտագործել հանուն իշխանական թեկնածուների հաղթանակի,չնայած նրան, որ Ստեփանյանի գործերը առանձնապես աջ չեն գնում:
Հետաքրքրական է, որ այս ընտրություններում առավել պասիվ դիրքերից է հանդես գալիս Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատը, հավանաբար մտավախություն ունենալով, որ մարզպետի աթոռը փոքր-ինչ ճոճվում է:(ի միջի այլոց մարզում լուրեր կան, որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը առանձնապես տանելի ֆիգուր չէ հատկապես վարչապետի եղբոր՝Ջոնիկ Աբրահամյանի համար):
Ի դեպ, նախընտրական պասիվ մթնոլորտ առայժմ նկատելի է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝Ջոնիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատում,թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ընտրություններում պիտի որ ձեռքը պուլսի վրա պահի՝ՀՀԿ-ի ու յուրայինների հաղթանակի համար, քանի որ ոչ ոք չգիտի թե առջեւում ինչն ինչոց է…
Նշենք նաեւ, որ ըստ պտտվող լուրերի, նախընտրական այս թոհ ու բոհի մեջ այս ընթացքում առավել ագրեսիվ ու կարելի է ասել շփոթված տրամադրությունների մեջ է գտնվում Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը, ով նույնպես անակնկալների պակաս կարծես թե չի ունենալու: