Հանյուն Տենին համեմատում է Յագուդինի հետ
Ճապոնացի գեղասահորդ, Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոն Յուձուրու Հանյուն համեմատել է ղազախստանցի Դենիս Տենին Ալեկսեյ Յագուդինի հետ:
«Ես ու Դենիսը դեռ յունիորական տարիքից ենք մրցում, նրա մրցելույթները ինձ նյարդայինանալ են ստիպում: Երբ նրան հաջողվում է հաջող ելույթ ունենալ, նա շատ ու շատ լավն է լինում:
Իմ սիրելի օլիմպիական խաղերը Սոլթ Լեյք-Սիթիի խաղերն են, ու Դենիսի մեջ Ալեկսեյ Յագուդինից ինչ-որ բան կա: Նրա ելույթների հզորությունը, գեղարվեստականությունը, ցատկերը ու... ես մի կողմից ասես հիացած լինեմ, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ չի կարելի նրա ետևում մնալ: Ես պիտի կարողանամ տեսնել լավագույնը, բայց ինձ չեմ կարող թույլ տլ՝ պարտվել»,-ասել է Հանյուն: