ՀԱՊ կուսակցության շնորհավորական ուղերձը՝ «Իրավունք»-ի 35 ամյակի առթիվ
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ «Իրավունք» թերթի 35 ամյակի առթիվ:
«Ցանկանում ենք ողջ անձնակազմին նորանոր հաջողություններ եւ մասնագիտական մեծ ձեռքբերումներ: Բազմիցս լինելով «Իրավունք»-ի տաղավարում՝ տեսել ենք մասնագիտական մեծ փորձ ունեցող ողջ անձնակազմի` անաչառ, անձնվեր եւ պրոֆեսիոնալ աշխատանքը, որն ուղղակի յուրահատկություն է մեր այս դժվարին օրերի համար:
Ի դեպ, «Իրավունք» թերթն այն միակ թերթն էր, որն առանց խեղաթյուրելու եւ անկաշկանդ հրապարակում էր Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործին վերաբերող բոլոր մանրամասները՝ դեռ այն ժամանակ, երբ շատ լրատվամիջոցներ, պարզապես, պատվեր էին կատարում կամ կաշկանդված էին բարձրաձայնել ճշմարտությունը։
Ողջ «Իրավունք» թերթի անձնակազմին` Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, շնորհակալություն ենք հայտնում, իրենց կատարած հայրենանվեր եւ հիանալի աշխատանքի համար: Շնորհավոր լինի եւ թող մի ամբողջ կյանքի` 35 տարիների, անաչառ աշխատանքն իր պտուղները տա իր հավատարիմ ընթերցողին, որոնք կլինեն ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ իրական, ե՛ւ ճշմարիտ լուրեր ու նորություններ», - ասված է ուղերձում: