ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց, երբ Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները․ Փաշինյան
«Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, և ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված է, թե ինչ պետք է անի կազմակերպությունը, երբ անդամ երկրների նկատմամբ նման գործողություններ լինեն։ Կազմակերպությունը ոչինչ չարեց, ինչը հարցեր առաջացրեց թե՛ իշխանության, թե՛ հանրության շրջանում»։ Այդ մասին ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը․
«ՌԴ հետ անվտանգության պայմանագրում գրված գործողությունները ևս չեն կատարվել, ինչը շատ լուրջ հարցեր է առաջացրել։ Այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնել, ձգտում ենք դրան»,- հավելել է Փաշինյանը։