Հափշտակել ու պահել են տան նկուղում
Հովհաննես Վրեժի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արման Ջիլավյանի հետ 2015 թվականի ապրիլի 20-ին, ժամը 00:30-ի սահմաններում, օգտվելով պատուհանի ապակու բացակայության հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Սոնյա Կուրղինյանին պատկանող չօգտագործվող շինություն, որտեղ նկատելով զգալի չափերով՝ 28.910 ՀՀ դրամ արժողության ալյումինե 25 պրոֆիլներ՝ դրանք գողանալու շուրջ նախնական համաձայնության են եկել: Նրանք նույն ժամանակ գաղտնի հափշտակել են ալյումինե 8 պրոֆիլները՝ պայմանավորվելով մնացածը գողանալ հաջորդ օրը:
Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ Հովհաննես Սահակյանը 2015 թվականի ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Արման Ջիլավյանի հետ նույն եղանակով ապօրինի մուտք են գործել հիշյալ շինություն և գաղտնի հափշտակել մնացած ալյումինե 17 պրոֆիլները, որոնք տեղափոխել և պահեստավորել են Արման Ջիլավյանին պատկանող տան նկուղում: