Հաքերները վերջին դեպքերի հետ կապված՝ կոտրել են ՀՀ Ոստիկանության կայքը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ հաքերները կոտրել են ՀՀ Ոստիկանության կայքը: Մարտիրոսյանը գրել է, որ իր հետ կապվել է հաքերային թիմ և ասել, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ «Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է ։ Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում (ես ուրիշ չեմ հիշում նման դեպք)», -գրել է նա: