Հարավային Կովկասում խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «3+3» հարթակում համաձայնեցված սկզբունքով
Հարավային Կովկասում խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքով՝ համաձայնեցված «3+3» խորհրդատվական հարթակում։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո է պաշտոնական Երևանը դադարեցրել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-22 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը․
«Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։
Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023թ.հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»։