Հարգելի պուտինաֆոբներ թարգեք ձեր անիմաստ վախերով նվաստացնել մեր ազգը
Մի անգամ գրել եմ, մի հատ էլ ասեմ
Չերչիլը ժամանակին ասել է, որ անգլիացիները չեն կարող հակասեմիթ լինել, քանի որ հրեաներին իրենցից խելացի չեն համարում:
Հարգելի ռուսատյացներ (արևմտատյացներ) ու պուտինաֆոբներ (Օբամաֆոբներ) թարգեք ձեր անիմաստ ֆոբիաներով ու վախերով նվաստացնել մեր ազգը: Հենց դուք եք ուռճացնում Ռուսաստանի (Ամերիկա, Եվրոպա), Պուտինի ու ՖՍԲ-ի հզորությունը: Հենց ձեր ազգին ստրուկ անվանելը, ամեն ինչում Կրեմլի (Արևմուտքի) հետք ման գալը միայն ուժեղացնում են Ռուսաստանի (Արևմուտքի) կերպարը: Իրականում ՍՏՈՒԿԸ դուք եք: Ձեր վախերի ստրուկն եք:
Հիշեք ատելությունը մարդուն զրկում է խոհեմությունից և դարձնում է հեշտ կառավարելի: Դա վերաբերվում է բոլոր նրանց, ով վախենում է: Ումից կամ ինչից կարևոր չի: Անընդհատ կարդում եմ, մենք ուկրաինացու չափ չկանք, մենք վրացու չափ չկանք, եսիմ ում չափ չկանք: Դուք, միգուցե: Իսկ Մենք Կանք, կլինենք ու դեռ կշատանանք:
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:
