«Հարիֆին դավադիտ մի՛ արեք». Սիլվա Համբարձումյան
1in.am-ը գրում է. «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը
-Տիկին Համբարձումյան, դոլարի արժևորումից և դրամի արժեզրկումից ինչքա՞ն վնաս եք հասցրել կրել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն արտարժույթի շուկայում:
-Այս իրավիճակը գնահատում եմ անբարոյականություն երկրի իշխանության կողմից: Անպայման պետք է միջոցներ ձեռնարկվեին, որ գործարարները չտուժեին: Պատկերացրեք գործարարների վիճակը, երբ առնում են դրամով և դոլարով վարկ փակում: Հացի գինը վաղը կարող է դառնալ 400-500 դրամ, քանի որ ամեն օր բարձրանում է ամեն ինչի գինը՝ ալյուրի, ձվի գինը, շաքարավազն արդեն 1կիլոգրամը դարձավ 500 դրամ: Դուք պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը: Բոլոր գործարարների անունից եմ ասում, որ պետությունը պետք է շատ արագ կանխի դոլարի աճը: Եթե միջոցներ չձեռնարկի կանխելու համար, ամբողջ ժողովուրդը դուրս է գալու, արդեն հացի խնդիր է, ինչքան խանութ կա՝ կոտրի: Հիշո՞ւմ եք՝ մի տարի այդպես եղավ:
-Այսինքն՝ հնարավոր է՝ այս իրավիճակը հանգեցնի սոցիալական բունտի՞:
-Այո, սոցիալական վիճակն է հանգեցնում դրան, քանի որ ասում են՝ «հարիֆին դավադիտ մի՛ արեք», երբ ինքը հացի խնդիր է ունենում, երեխան սոված է, ի՞նչ է անելու: Եթե կառավարությունը վաղը իր նիստին միջոցներ չձեռնարկի, չկանգնեցնի դոլարի աճը, իմացեք՝ ի՞նչ Նոր տարի, ի՞նչ բան, ժողովուրդը դուրս է գալու՝ ամբողջը ջարդուփշուր անի, տանի տուն:
Երբ վարչապետը իր համար ԿԲ-ից երկուսուկես միլիոն 526-ով դոլար է առնում ԿԲ-ից, դա խայտառակություն է, թքում են ժողովրդի երեսին: Եվ դա շուկա դուրս չեկավ: Կարծում եմ՝ այսօր նորից կբարձրանա դոլարը: Գոնե կանխեն, 526-ի վրա ֆիքսեն, այլապես սոցիալական բունտն անխուսափելի է: Իշխանությունը կարող է վերահսկել այս գործընթացը, բայց քանի որ մեր գանձապետարանը դատարկ է, ոսկին ամբողջությամբ վաճառվեց, չեն կարող: Եթե գանձապետարանում ոսկի ունենար, այո, ինչ-որ մի ձևով կարող էր դա անել, իսկ այս վիճակում, երբ ամբողջը վաճառեցին, ոչ մի բան չեն կարող անել: Պատճառաբանում են՝ Ռուսաստանի իրավիճակով է պայմանավորված, բայց Ռուսաստանից ի՞նչ էր գալիս, տրանսֆերտներ էին գալիս, Ռուսաստանի հետ ի՞նչ կապ ունի այս վիճակը: Ժողովրդի վիճակը, բիզնեսմենների վիճակը ծանր է, քանի որ իրենք արտահանում էին ռուբլով, ռուբլին գործարարի համար պրոբլեմ է այսօր: Իսկ թոշակառուն ինչպե՞ս է ապրելու:
Բացիդրանից՝ երբ հայտարարեցի, որ Արմեն Մովսիսյանին պետք է կալանավորել, նոր ատոմայականով զբաղվեցին: Նրան անհապաղ պետք է կալանավորել: Մեր էներգետիկայի, գազի ամեն ինչի վիճակը նրա մեղավորությունն է:
-Դուք կոնկրետ ի՞նչ վնասներ եք կրում այս ընթացքում որպես գործարար:
-Լիքը, քանի որ ես հացը ծախում եմ էժան, իսկ ամեն ինչ գնում եմ թանկ: Ես ստիպված եմ հացը թանկացնել: Ես արդեն կրում եմ շատ մեծ մինուսներ: Խմորեղեն, հաց…ժողովուրդը ամեն օր դա է ուտում:
Բոլոր գործարարները տեղծված իրավիճակից մտահոգ են, բոլորն էլ վախենում են, բոլորը լալիս են, բայց գործարարներին էլ վախեցնում են, դրա համար գործարարները քաշվում են մի կողմ, ո՛չ ուզում են արտադրել, ոչ էլ արտահանել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
