Հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
Փաստինֆոն գրում է.Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն հրապարակել՝ տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հոկտեմբերի 20-31-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` 18.6մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 10 ստուգումներ: 27.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով:
Էլեկտրոնային հարկային հաշիվների նկատմամբ մշտական մոնիթորիգի իրականացման աշխատանքների կազմակերպման արդյունքում 2014 թվականին 2013 թվականի համեմատ նկատվել է տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության աճ, մասնավորապես 2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված շրջանառությունը 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 54մլրդ 883մլն դրամով կամ 11.7%-ով, իսկ 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 76մլրդ 624մլն դրամով կամ 17%-ով: Միաժամանակ, ավելացել են նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակները` համապատասխանաբար 702.3 հազ. հատով և 211.2 հազ.հատով:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
