«Հարուցված քր.գործի նախաքննության վերաբերյալ մենք պարբերաբար տեղեկատվություն ենք հաղորդում».Սոնա Տռուզյան
Այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում որոշել են բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` (Աղալարի) որդուն` Էյներ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին ներկա էր եղել նաեւ Էյներ Խաչատրյանը, որին անընդհատ կանչել են հարցաքննության, սակայն նա այդպես էլ չի ներկայացել: Պարզելու համար, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը, եւ թե արդյո՞ք Էյների Խաչատրյանին իրականում պատրաստավում են բերման ենթարկել, Fnews.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հետ, ով ըստ էության ո'չ հերքելով, եւ ո'չ էլ հաստատելով հրապարակված լուրերը, պատասխանեց.«Հարուցված քր.գործի նախաքննության վերաբերյալ մենք պարբերաբար տեղեկություններ ենք հաղորդում ենք»:
Աննա Առաքելյան
