1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հարված գլխով. ՀՀԿ-ի հասցրած վնասը «Ելքին»

Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն, այսպես ասած, ուշագրավ և անսպասելի ավարտ ունեցավ՝ Գեղամյան-Փաշինյան բախում, ծեծկռտուք: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Ելքի» ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵՏՄ պլյուսներն ու մինսուները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք և չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ և վերջինիս պատասխանը, իսկ հետո նաև տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով:

Արդեն մի քանի օր շարունակ քննարկվում է դեպքը ամենայն մանրամասնություններով: Ընդամենը մի քանի րոպե տևած միջադեպը շատ ավելի երկար է մնում հանրային քննարկումների դաշտում, քան մի քանի օր տևած քննարկումները: Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության նկատմամբ, որովհետև այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար:

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, որտեղ Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանսիայի թիմին, թեև վերջինս թե՛ առաջնության ընթացքում, թե՛ հատկապես եզրափակիչում թողնում էր ավելի լավ տպավորություն, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դոմենեկը հայտարարեց, որ իտալացիների կազմում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մարկո Մատերացին էր: Այդ հայտարարությունն առաջին հայացքից տարակույսի տեղիք տվեց փորձագետներին, սակայն Դոմենեկի պարզաբանումը ամեն ինչ գցեց իր տեղը: Նա հայտարարեց, որ Ֆրանսիայի հավաքականին ամենամեծ վնասն ու խնդիրը պատճառեց հենց Մատերացին, որը սադրել էր Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանի մասնակցությամբ հայտնի դրվագը: Այն կհշիվի, թերևս, ընդմիշտ, որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը, երբ Զիդանը քրոջ հասցեին արված ակնարկի համար գլխով հարվածեց Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից և բարդ վիճակում դնելով Ֆրանսիայի հավաքականին թե՛ զուտ խաղային, թե՛ հոգեբանական առումներով:

Եվ ահա, Դոմենեկը հայտարարել էր, որ հենց Մատերացին պատճառեց ամենամեծ վնասն ու խնդիրը, ու թեև դա տեղի էր ունեցել, այսպես ասած, ոչ ֆուտբոլային կերպով, սակայն, թերևս, դժվար հերքելի է, որ նրա սադրանքը էական լումա էր ֆրանսիացիներին հաղթելու գործում: Այդ իմաստով, իհարկե, Գեղամյանը ՀՀԿ-ի Մատերացին էր տվյալ իրավիճակում, որի սադրանքը, թերևս, ավելի մեծ վնաս հասցրեց «Ելքի» նախաձեռնությանը՝ այդ ամբողջ գործընթացից թողնելով միայն թամաշան: Իհարկե, պետք չէ բացառել, որ հայկական քաղաքական կյանքի, այսպես ասած, փորձառու և հին մասնագետ Արտաշես Գեղամյանը բոլորից լավ կռահեց, թե որը կարող է լինել եվրասիական պաշտպանության ամենաարդյունավետ տարբերակը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի երիտասարդների:

Այսպես, թե այնպես, տեղի ունեցած միջադեպը գործնականում հերթական անգամ դրսևորեց հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի մի կարևոր «առանձնահատկություն», որը իր հետևանքային «պոտենցիալով» նույնիսկ կարող է համարվել սպառնալիք: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում հանրային մեդիա-փորձագիտական «ականջի» համար առավել պահանջված են թամաշաները, քան պետության ճակատագրին առնչվող խնդիրներն ու երևույթները:

 

1IN.AM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan