Հարվածային ԱԹՍ-երն ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-երից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։
Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-երը ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։
Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում՝ արդեն քնած։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-եր և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները: