ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 110 մարդու՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ գործողությունը կենտրոնացած է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրում և ընդգրկել է ավելի քան 21 նահանգ:
Հատկանշական է, որ գործողությունն իրականացվել է երկրում նախանշված նախագահական և խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ։
Նշվում է, որ Դիարբեքիրում ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ, արվեստագետներ, փաստաբաններ։