Հասկացեք` ինչ հոգեկան վիճակի մեջ եմ. դատարանի նախագահը` դատավորի ձերբակալության մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը: Ընդ որում, ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց դատարանի դահլիճում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատավորը 600 դոլար է պահանջել քրեական գործերից մեկով ազատազրկման փոխարեն տուգանքի դատավճիռ կայացնելու համար: Կատարվածը, բնականաբար, մեծ իրարանցում է առաջացրել դատարանում, եւ ժամը 15:00-ից հետո նշանակված բոլոր դատական նիստերը չեղյալ են հայտարարվել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց այդ դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանին, որը, սակայն խուսափեց խոսելուց. «Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, Դուք նախ պետք է հասկանաք, թե ինչ հոգեկան վիճակի մեջ եմ, իմ վիճակը հասկացեք, չգիտեմ, թե ինչ է եղել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: