Հասմիկ Կարապետյանի ընտրյալն իրենից 7 տարի փոքր է
Երգչուհին զրույցներից մեկում նշել է, որ իր համար այդ թղթի առկայությունը հեչ կարևոր չէր, բայց գնացին ԶԱԳՍ: Երևում է զույգի համար կարևոր չի եղել նաև տարիքային տարբերությունը, որովհետև Շանթը Հասմիկից փոքր է յոթ տարով:
Ինչևէ, եթե հիշում եք տարիներ առաջ երգչուհին Հայկոյի հետ էր ամուսնացած, սակայն մարդկանց մոտ չստացվեց համատեղ կյանքը: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի:
Հետևելով հայտնի զույգին՝ պարզ երևում է, որ Շանթի մոտ իսկապես ստացվում է երջանկացնել Հասմիկին, ավելին՝ նրանք շատ համապատասխան զույգ են:
Ինչ վերաբերում է տարիքային տարբերությանը, ապա բոլորին հայտնի անտարիք սիրո մասին արտահայտությունը այստեղ շատ տեղին է հիշել:
Աղբյուրը` bibar.am