Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ. Արմեն Ամիրյան
Պետք չէ փորփրել նախկին եւ ներկա նախարարների փոխհարաբերությունները, Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ վերջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունում կառավարության փոփոխություններն արվում են նախկին նախարարի կադրերից ազատվելու համար. «Այս կառավարության ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից եւ եթե կառուցվածքային փոփոխություններ են արվում՝ միայն կառավարության ծրագիրն իրականացնելու համար է»:
«Լուծարվելու է Գնումների ՊՈԱԿ-ը, որը երկրորդում էր այլ ՊՈԱԿ-ի գործառույթը: Առաջիկայում այլ ՊՈԱԿ-եր էլ են լուծարվելու, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործառույթները, պետք է կրճատել, ազատվել ավելորդ բեռից եւ շարժվել առաջ, հակառակ դեպքում զարգացման մասին չի կարելի մտածել»,-նշեց նախարարը:
