Հասմիկ Ղարիբյանի հիշատակին. հումորով ու ժպիտը միշտ դեմքին.video
Armnewstv.am-ը գրում է.
Հասմիկ Ղարիբյանի կյանքը մի քանի ամիս պահվել է սարքավորումներով, հարազատներն ու ամուսինը որոշել են անջատել սարքը:
«Կարգին Հասո»` այսպես են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին հիշում ընկերները, հարազատներն ու հանդիսատեսը: Ամենատարբեր կերպարներում, հումորով ու միշտ ժպիտը դեմքին: Նրան բոլորը ճանաչեցին «Կարգին հաղորդում»-ից ու Հասմիկի անունն էլ այդպես տպավորվեց` «Կարգին Հասո»:
Հասմիկ Ղարիբյանը մահացել է նոյեմբերի 2-ին, քաղցկեղից, ԱՄՆ-ում: Քեռին` Արմեն Խանդիկյանն ասում է, որ աղջկա օրգանիզմում մեկ ու կես տարի առաջ լինֆոսարկոմա էին հայտնաբերել: Ախտորոշումից հետո բժիշկները սկսել են ինտենսիվ բուժումը` քիմիոթերապիա ու ճառագայթում: Բայց թոքերը դադարել են գործել: Մոտ երեք ամիս Հասմիկի կյանքը ապահովում էին բժշկական սարքավորումները:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: