Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, Կալիֆոռնիայում
«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Կալիֆոռնիա 91504»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել երգչուհի Անի Քրիստին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած 34-ամյա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: