Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Հայաստան
ԱՄՆ-ում 34 տարեկան հասակում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում:
Այժմ Նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, նման ընթացակարգերը սովորաբար տևում են 1-2 շաբաթ:
Հիշեցնենք, որ դերասանուհին 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա: