Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ևս 12 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնում. «Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է»: