1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հատուցումն առջևում է

Միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ. ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

-Պարոն Հակոբյան, ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի դավադիր խոցմանն ի պատասխան փայլուն իրականացված հատուկ գործողությունը թերևս կարելի է իբրև այդ ցավալի միջադեպի հանգուցալուծում դիտարկել, որի շուրջ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, սակայն կասկածից վեր է, որ կատարվածի մասին ամենասպառիչ տեղեկատվությունն ու գնահատականը կարող եք տալ միայն Դուք` որպես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ 70 մետր բարձրությամբ իր դիրքային տարածքում ուսումնավարժական թռիչք կատարող անզեն ուղղաթիռը հակառակորդի կողմից ընկալվեր որպես սպառնալիք կամ հարձակում իրենց դիրքերի վրա, ինչպես պնդում են իրենք:

-Ո՛չ: Մենք նախապես հայտարարել էինք առաջիկա անցկացվելիք զորավարժության մասին և ասել էինք, որ զորավարժությանը ուղղաթիռներ են մասնակցելու: Հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրված գործողություն էր, և հակառակորդը օգտագործեց պատեհ առիթը: Ակնհայտ է` մեծ ցանկության դեպքում անգամ կասկածելի մտավոր ընդունակությունների տեր ադրբեջանցի շարքային զինվորականը չէր կարող մեր ուղղաթիռի թռիչքը ընկալել որպես սպառնալիք:

-Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր վարկածը. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով խփվեց հայկական ուղղաթիռը: Նկատի առնելով հայ քնած կուրսանտին կացնահարած Սաֆարովին հերոսացնելու ադրբեջանական խելահեղությունը` կարելի՞ է մտածել, որ ադրբեջանական կողմը ցանկացել է ևս մի «հերոսի» հրամցնել սեփական ժողովրդին: Մյուս կողմից` ադրբեջանցիները չէին կարող չհասկանալ, որ անզեն ուղղաթիռ խոցելու աներևակայելի ստորությունը կսասանի իրենց հեղինակությունը միջազգային ասպարեզում:

-Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, պիտի փորձես իրերն ու երևույթները դիտարկել ոչ թե առողջ տրամաբանությամբ, այլ նրանց յուրահատուկ մտածողության և հոգեկերտվածքի տեսանկյունից: Քնած հային կացնահարելը հերոսություն համարող ազգի համար հայկական ուղղաթիռ խոցելը (թեկուզ անզեն, թեկուզ ուսումնավարժական թռիչք իրականացնող) մեծ հերոսություն է: Հիշեք` ամիսներ առաջ ինչպես ադրբեջանական կողմը արհեստականորեն սրեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ինչպիսի դաս ստացավ… Հայկական ուղղաթիռ խոցելը սեփական ժողովրդի ու բանակի վախի ախտանիշը մեղմելուն ուղղված քայլ էր:

-Եղե՞լ են իրավիճակներ, երբ մենք կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները:

-Ճիշտ նման իրավիճակներ չեն եղել: Բայց այլ դեպքերում մենք բազմիցս կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները: Ու այժմ էլ կարող ենք:

-Ինչո՞ւ չենք խոցել: Ինչո՞ւ չենք խոցում:

-Որովհետև մենք ադրբեջանցի չենք: Մենք հայ ենք: Մենք չենք խոցում իր տարածքում ուսումնական թռիչք կատարող օդուժը:

-Ձեր կարծիքով` միջազգային ատյանների արձագանքը համարժե՞ք էր կատարվածին:

-Ո՛չ, համարժեք չէր: Ադրբեջանական և հայկական կողմին հավասարապես ուղղված հորդորները, մեղմ ասած, համարժեք չէին կատարվածին: Եվ պիտի ասեմ, որ թացը չորին խառնելու` միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ:

-Ինչո՞ւ է զոհված օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու հատուկ գործողությունը ռազմագետների կողմից որակվում իբրև բացառիկ:

-Այդ գործողությունը բացառիկ էր նախ և առաջ իր գաղտնիությամբ: Գործողությունը տևել է 10 օր` ծրագրելու և նախապատրաստական աշխատանքներով հանդերձ: Գործողությունը բացառիկ էր նաև իր բարդությամբ: Հայկական ուղղաթիռի անկման վայրը ավելի մոտ էր ադրբեջանական դիրքին: Տարածքը ականապատված էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից: Ադրբեջանցիները հնարավոր ամեն բան արել էին գործողությունը խափանելու համար, և հակազդեցությունը շատ մեծ էր: Գործողությունը կատարվեց եղանակային շատ վատ պայմաններում, երբ նույնիսկ տեսանելիության սարքերը չէին աշխատում:

-Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները 7-10 զոհ են տվել:

-Ի տարբերություն ադրբեջանցիների, մենք չենք կարող չճշտված լուրեր հրապարակել: Գործողության ժամանակ ադրբեջանական հակազդեցությունը չեզոքացվել է, պարզ ասած` կրակակետերը լռեցվել են: Մի քանի հոգի ադրբեջանական կողմից հաստատ խոցվել են, հնարավոր է նաև` 7-10 հոգի. ստույգ թիվ չեմ կարող հրապարակել:

-Այդ փառահեղ գործողությունը ԼՂՀ զինուժի բարոյական և ռազմական հաղթանակն էր ադրբեջանական զինուժի նկատմամբ: Շատերն այն համարում են ռազմական անօրինակ սխրանք:

-Եթե նկատել եք` ես խուսափում եմ բարձրագոչ խոսքերից: Այսպես կասեմ` բարդ առաջադրանք էր տրված մեր տղաներին, և նրանք պատվով կատարեցին առաջադրանքը:

-…Եվ առանց զոհերի ու կորուստների: Ափսոս, որ գործողությանը մասնակցած զինվորականների անունները չեն հրապարակվում: Նրանք հերոսներ են, եզակի քաջեր:

-Ո՛չ եզակի: Ում առաջադրանքը տրվել է, նա էլ կատարել է: ԼՂՀ բանակում նման քաջեր շատ կան: Մենք, եթե անհրաժեշտ լինի, էլի ու էլի ենք ռազմական բարդ ու հաջող գործողություններ իրականացնելու` բազմաթիվ ուրիշ քաջերով:

-Հատուկ գործողությունը ադրբեջանցիներին խոստացած հատուցո՞ւմն է, թե՞…

-Այդ գործողությունը մեր օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու գործողություն էր: Հատուցումն առջևում է: Կրկին ուզում եմ ցավակցել մեր ժողովրդին և զոհված օդաչուների հարազատներին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Աղբյուրը ՝ hayzinvor.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan