Հատուկ նշանակության ջոկատները վաղ առավոտյան խուզարկել են դաշնակցականների տները․ Գեղամ Մանուկյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մունկյանը վարման կարգով խոսք խնդրեց և տեղեկացրեց, որ առավոտյան իրավապահները՝ հատուկ նշանակության ջոկատներով, սովորության համաձայն, «հերթական քաղաքական հետապնդման շրջանակներում» Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, դիմադրության շարժման անդամների տներ են մտել խուզարկության։
«Վաղ առավոտյան՝ ժամը 7-ին, մտել են նաև մեր Արարատի մարզի կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն, հակառակ որ մանկահասակ երեխաներ են եղել տանը, և խուզարկություններ են իրականացրել։ Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ»,-ասաց նա, ապա հավեց, որ մեկնելու է Արարատի մարզ և փորձելու է ինչ-որ կերպ փորձելու է խոչընդոտել «իշխանությունների քաղաքական հետապնդումները»։
Հայտարարությունից հետո Գեղամ Մանուկյանը հեռացավ, այդ պահին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց․ «Ճանապարհները սառած են, դանդաղ քշեք մեքենան»։
Գեղամ Մանուկյանն իր հերթին հորդորեց չանհանգստանալ․ «Անհանգստացե՛ք Լաչինի միջանցքի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։