Հավատիս խաչը ուսած Օրերիս բեռն եմ տանում Գողգոթա
Հավատիս խաչը ուսած
Օրերիս բեռն եմ տանում Գողգոթա,
Կարոտիս լույսը խաչած
Ուսել եմ, տանում եմ ահա:
Քայլում եմ ճամփով փշապատ,
Քո կամքով տանջվում եմ, Տեր իմ,
Դարձել եմ հավատամք խաչված,
Դարձել եմ արյուն ու գինի:
Կգնամ իմ ճամփով դեռ երկար,
Թող, Տեր իմ քո կամքը լինի
Թե ընկնեմ կես ճամփին մեռած,
Թե հասնեմ գագաթը սարի,
Թե նույնիսկ օրերում սև ու մութ
Ես գտնեմ լույսի արահետ,
Ցած բերեմ հավատս խաչից,
Կքայլեմ իմ ուղին` Տեր քեզ հետ....
Հավատիս խաչը ուսած,
Քայլում եմ դեպի Գողգոթա...
Տեր օգնիր, որ անցնեմ իմ ճամփան,
Իմ ուղին ի վերուստ շնորհված:
19,08,2001թ. Լուսինե Ղազարյան <Փշրված սիրտ>