Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ամուսնանում է ՍԴ նախագահի խորհրդականի հետ
«Հրապարակ»-ը գրում է. «Հանրայինի հաղորդավար Արևիկ Ուդումյանն ամուսնանում է ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ։ Թերթի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին նրանք կպսակադրվեն Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում, հարսանիքը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։ Հրավիրել են շոու բիզնեսի ներկայացուցիչներին, հանրային հեռուստաընկերության, ՍԴ աշխատակիցների՝ մոտ 400 հոգի։ Կարող է ներկա լինել նաև Սիրուշոն, ում փիառ մենեջերը երկար տարիներ եղել է Արևիկը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում