Հաղթանակի հավատքով եմ եկել հայրենիք՝ մասնակցելու այս մրջազգային մրցաշարին
Պայքարը հատակապես թեժ էր եզրափակիչ փուլում, որտեղ յուրաքանչյուրը փայլել էր իր նժույգով: Բայց ի վերջո մեծ՝ «Գրան Պրի» մրցանակին արժանացել էր հայազգի մարզիկ, ՌԴ-ն ներկայացնող Արկադի Եսայանը (իր վեց հարյուր հազար եվրո արժողությամբ «Գուչչի Պրիմիեր» արքայական նժույգով։
Newsmedia.am-ին հաջողվեց բացառիկ զրույց ունենալ Գրան Պրի մրցանակի արժանացած, հայազգի մարզիկ Արկադի Եսայանի հետ, որն էլ ներկայացնում ենք ստորեւ.
-Պարոն Եսայան, որն՞ էր այսօր Ձեր հաջողության գրավականը։
-Աստված իմ կողմից էր պարզապես, իսկ առհասարակ աշխատասիրությունը եւ հաղթանակի հասնելու մեծ ձգտումը։
-Ի՞նչ արժե Ձեր հաջողության գրավական եւ անբաժան մասնիկ դարձած Գուչչի Պրիմյերը, որը փայլեց իր ողջ հմայքով ողջ մրցաշարի ընթացքում։
-Վեց հարյուր հազար Եվրո։
-Հավատո՞ւմ էիք հաղթանակին։
-Հաղթանակի հավատքով եմ եկել հայրենիք՝ մասնակցելու այս միջազգային մրցաշարին։
-Պարոն Եսայան, ի՞նչ ունակություններ են անհրաժեշտ ձիասպորտի հմտություններին տիրապետելու համար։
-Պետք է նախ եւ առաջ սիրել ձիուն. խնամել նրան, հոգ տանել... մի խոսքով փայփայել։ Ձիասպորտը՝հզոր սպորտաձեւ է, եւ լրջագույն արվեստ, եւ դրանով կարող է զբաղվել տաս տարին լրացած ցանկացած երեխա:
ՆՈՆՆԱ ԱԶԱՐՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
