Հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին. Յուրի Վարդանյան
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը շնորհավորել է Արթուր Գեւորգյանին` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգարժա´ն պարոն Ա.Գևորգյան, Շնորհավորում եմ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար: Համոզված եմ նաև, որ հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին, և մեկը մյուսի հետևից կգրանցվեն հայկական սպորտի նորանոր ձեռքբերումներ: Հավատում եմ Ձեր կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին ու հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես սատար կլինի ֆեդերացայի նոր ձեռնարկներին»: