Հայ բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել մրցաշրջան 2015-ին
Հայ բռնցքամարտիկներն արդեն իսկ սկսում են նախապատրաստվել մրցաշրջան 2015-ին, որը բավականին կարևոր է լինելու կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների համար: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ՝ այսօր մոտ 35 բռնցքամարտիկներ մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կանցկացնեն 21 օրյա ուսումնամարզական հավաք:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը այս տարվա առաջին հավաքի ժամանակ շեշտը դնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա:
Ավելի ուշ՝ հունվարի 16 –ին Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ծաղկաձոր կմեկնի նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Այս օերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Ռուսաստանի և Բելոռուսիայի բռնցքամարտի հավաքականները: