Հայ հրաձիգը Բաքվում ռեկորդ սահմանեց
«Կատարվեց հրաշալի բան»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը` հայտնելով, որ 18- ամյա Հրաչիկ Բաբայանը որակավորման փուլի 6 կրակահերթերում վաստակեց 629.3 միավոր, սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ: Հրաչիկը շատ մոտ է նաև օլիմպիական ուղեգիր նվաճելուն: Երևանի ժամանակով ժամը 10-ին կսկսվի եզրափակիչը: