Հայ լողորդները Թբիլիսիից մեդալներով են վերադարձել
Ստուգատեսից ոսկե մեդալով են վերադարձել Վահան Մխիթարյանը (ազատ ոճ, սպրինտ), Անի Պողոսյանը (մեջքի վրա լող) եւ Մոնիկա Վասիլյանը. վերջինս տիրացել է նաեւ գավաթին:
Իրենց մրցաձեւերում 2-րդ տեղերն են զբաղեցրել Արթուր Անտոնյանը (մեջքի վրա լող) եւ Արթուր Բարսեղյանը (բաթերֆլայ):
Երկար տարածության լողի 3-րդ տեղն է զբաղեցրել Արտաշես Ադամյանը. մեջքի վրա լողի նույն տեղը բաժին է հասել Արամ Նալտակյանին: