Հայ մարզիկներն այս մարզաձևում մրցունակ են ամբողջ աշխարհում
«Հայաստանի Բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1997 թվականին։ Մինչև այսօր յուրաքանչյուր տարի 2 մրցաշար ենք կազմակերպում՝ բաց առաջնություն՝ բոլորի համար, այսինքն՝ բոլոր ազգերի, բոլոր պետությունների համար, իսկ մյուս մրցաշարը կազմակերպվում է ՀՀ մասշտաբով՝ հայ մարզիկների համար։ Արդեն 20-րդ տարին է, ինչ ֆեդերացիան գոյություն ունի։ Նախորդ տարիների արդյունքներին նայելով՝ կարող ենք ասել՝ զգալի տարբերություն կա։ Մեր մարզիկները որակապես ավելի լավ են պատրաստված։ Յուրաքանչյուր տարի այդ առաջընթացը նկատում ենք։ Այսօրվա մրցաշարին 15 մարզիկ էր մասնակցում, որից 3-ն աղջիկներ էին։ Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից։
Այլ մանրամասներ՝ Հայաստանի Բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանի մեկնաբանությամբ։