Հայ մրցավարները կսպասարկեն աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը
Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Ուելս-Մակեդոնիա աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին: Բալիյանի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի վրացի Գեորգե Վադաչկորիան: Այս մասին փոխանցում է ՀՖՖ կայքը։