Հայ օլիգարխները նոր վարչապետ են փնտրում
Lragir.am-ը գրում է .
Հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը 168 ժամին տված հարցազրույցում հայտարարություն է արել, որը հակառակվում է Հայաստանի արտաքին քաղաքական գծին: Նա ասել է, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կորցրել է ռուսական շուկան, իսկ այլ շուկա դեռ չկա, այնպես որ, մեր տնտեսության համար դժվար է լինելու:
Նա դա բացատրում է ռուսական շուկայի իրավիճակով ու ռուբլու 100% արժեզրկմամբ, այն դեպքում, երբ հայկական դրամն արժեզրկվել է ընդամենը 18%-ով: Ալեքսան Պետրոսյանը նկատում է, որ Հայաստանի տնտեսությունը ձեւավորվում է դոլարի վրա, եւ ֆինանսների 73%-ը դոլարայնացված է: Իրականում դոլարն արժե 800 դրամ, սակայն եթե այն բաց թողնվի, ապա հարկ կլինի ամեն ինչ ինդեքսավորել՝ թոշակներ, աշխատավարձեր, ասել է Ալեքսան Պետրոսյանը:
Մանրամասները ` սկզբնաղբյուր կայքում: