Հայ սամբիստները առաջին մեդալը նվաճեցին երիտասարդների աշխարհի առաջնությունում
Հայ սամբիստներն առաջին մեդալը նվաճեցին Սեուլում ընթացող սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում:
48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լենդրուշ Զատիկյանը երիտասարդների պայքարում նվաճեց բրոնզե մեդալ: Մրցապայքարի առաջին խաղային օրը խաղարկվեցին 48 մեդալներ: 48 քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ամիր Չադինը: Երկրորդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մեկնակել է երիտասարդների, պատանիների ու աղջիկների սամբոյի աշխարհի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 31 երկրի ավելի քան 300 մարզիկներ: Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսին ներկայացրել է 10 մարզիկ: