Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում
Շամատի Հայաստանի չեմպիոններ Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը հաջող են մեկնարկել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների շախմատի առաջնություններում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղաների առաջնության 2015 թվականի չեմպիոն Կարեն Գրիգորյանը և Հայաստանի կանանց չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը: Գրիգորյանն առաջին տուրում հաղթել է Պերուի ներկայացուցիչ Լեյվա Գիուսպեին, իսկ Գաբոյանը` Ուլվիային:
Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 2-ից 15-ը և բաղկացած է 13 տուրերից: