Հայ շախմատիստները մեկնարկեցին
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը ու ևս մի քանի հայ շախմատիստներ մասնակցելու են դեկտեմբերի 13-15-ը Վարշավայում կայանալիք արագ և կայծակնային խաղի Եվրոպայի առաջնություններին: Գրեթե նույն օրերին՝ դեկտեմբերի 12-18-ը, Լևոն Արոնյանը Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվող արագ, կայծակնային և «բասկյան համակարգի» ձևաչափով շախմատի մրցումներին: Մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը, Լենիեր Դոմինգեսը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Գատա Կամսկին, Պետեր Լեկոն, Վասիլի Իվանչուկը և Անիշ Գիրին: