Հայ շախմատիստները վիճարկում են չեմպիոնների տիտղոսները
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը այսօր ԱՄՆ-ի առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն երկրի չեմպիոնների տիտղոսները:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրոսմայստերներ Գատա Կամսկու և Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր նախ` մահվան պարտիա` կանցկացնեն Հակոբյանը և Լենդերմանը: Ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:
Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Իրինա Կրաշի և Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր սկզբում` մահվան պարտիայում`կհանդիպեն Աբրահամյանը և Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը, տեղեկացնում է armchess.am կայքը: