Հայ տղամարդու դի է հայտնաբերվել Նևա գետում
Սանկտ Պետերբուրգում Նևա գետից սեպտեմբերի 5-ին երեկոյան հայ տղամարդու դի են հայտնաբերել: Այս մասին գրում է Rusarminfo կայքը:
«Մահացած տղամարդուն նկատել են Օբուխովսկի Օբորնայի պողոտայի 100 տան մոտակայքում: Մահացածի մոտ հայտնաբերվել է անձնագիր և Կրասնոդարի երկրամասից գնածքի տոմս »,-հայտնում է կայքը:
Տղամարդը 56 տարեկան էր: Տվյալ պահին դատաբժիշկական փորձագետները փորձում են հայտնաբերել մահվան պատճառները:
