Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել
Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը.
«Այսօր ժամը 15։00ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում:
Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին»։