Հայացք՝Արցախից. Պատերազմից վեց ամիս անց Արցախը, արցախցին փորձում է ոտքի կանգնել
Պատերազմից վեց ամիս անց Արցախը, արցախցին փորձում է ոտքի կանգնել։ Ստեփանակերտում և հարակից շրջաններում ամենուր շինարարական եռուզեռ է, քաղաքը կրկին սկսել է շնչել։ Յոթ հազար քանդված շինությունների փոխարեն պատրաստվում են ութ հազարը կառուցել։ Արցախցին ապացուցում է աշխարհին, որ թուրք ոսոխի Բայրաքթարները, Սմերչ ու Պոլոնեզը ոչինչ է հայի բազկի, հավատքի ու ոտքի կանգնելու ամուր կամքի դիմաց,-այս մասին գրել է այս օրերին Արցախում գտնվող մեր գործընկեր, լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Արցախյան նոր գոյամարտի առաջին իսկ ժամերից, մեր գործընկերը իր մասնագիտական առաքելությունն իրականացրել է Արցախում՝օբյեկտիվ լրատվություն փոխանցելով Արցախում տիրող իրավիճակի ու իրադարձությունների շուրջ:

